ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ընդդիմության «ձեռքից եկած»-ը՝ ՀՀԿ-ի համար «շոու»

Ընդդիմության «ձեռքից եկած»-ը՝ ՀՀԿ-ի համար «շոու»
10.03.2014 | 13:52

«Ես շոուի նպատակ չեմ հետապնդել: Ցավում եմ, որ ՀՀԿ-ի կողմից որևէ բովանդակային առաջարկ չհնչեց: Բոլոր պատգամավորները կողմ են, որ բացահայտվի Մարտի մեկը, մարդասպանները պատժվեն, իրավապահները չեն անում, մենք էլ մեր ձեռքից եկածը չենք անում»,-այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին ասաց «Մարտի 1-ի» հանձնաժողով ստեղծելու նախագծի հիմնական զեկուցող, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Սակայն իշխող մեծամասնությունը ընդառաջ չգնաց նրա առաջարկին և դեմ քվեարկեց: 46 կողմ, 66 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չընդունվեց:

Մինչ այդ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ում համար իրապես կարևոր է ստանալ լուրջ հարցերի պատասխանները՝ կապված տասը սպանությունների հետ, կողմ կքվեարկեն: «Մենք բաց ենք ցանկացած հարց քննարկելու համար, ովքեր թաքցելու և վախենալու բան չունեն, թող քվեարկեն կողմ»,-հավելեց պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց գործընկերոջը` հայտարարելով, որ ամենաշատը ՀՀԿ-ն է լուրջ մոտենում այս հարցին, քանի որ ամբողջական պատասխանատվությունն իրենց վրա է: Բայց ՀՀԿ-ն անընդունելի է համարում խորհրդարանում շոուներ ստեղծելու գործելաոճը:
«Շոուներ» սարքելու Սահակյանի միտքը դուր չեկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, ով շատ բաներ կասեր, բայց ԱԺ խոսափողը դա թույլ չի տալիս:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ եզրափակեց ընդդիմադիրների` իշխանությանն ուղղված մեղադրանքները. «Եթե չեք քվեարկում կողմ, դա նշանակում է, որ արդարադատության, ինչպես նաև այդ արյան համար ողջ պատասխանատվությունը վերցնում եք ձեր ուսերին»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ